ՄԵՐ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Լ.Արիսյանի անվան թիվ 127 դպրոցը հիմնադրվել է 1962թ.`Քանաքեռի բաղեր կոչվող բլրալանջի վրա: Լևոն Արիսյանը անվանի մտավորական էր, հասարակական գործիչ, Հայաստանի կրթության առաջին նախարար: Երևան-Քանաքեռ մայրուղուց դպրոց ձգվող ճանապարհը վերանվանվել է անմահ բանաստեղծ Պարույր Սևակի անունով: Դպրոցն ունի դպրոցամերձ պուրակ, որտեղ էլ գտնվում է դպրոցի ազատամարտիկներին նվիրված հուշակոթող: Դպրոցի անվանի շրջանավարտներից են սպորտի վաստակավոր գործիչ Սուրեն Բարսեղյանը,Ազգային անվտանգության ծառայության համակարգում աշխատող գնդապետներ Հայկարամ Հակոբյանը, Կարեն Աղասյանը և ուրիշներ:
Դպրոցում դասավանդում են բարձրագույն կրթությամբ,
բազմամյա աշխատանքային փորձ և մանկավարժական
հմտություն ունեցող ուսուցիչներ:Դպրոցում ուսումնասիրվում է երկու օտար լեզու`անգլերեն և ֆրանսերեն:Դպրոցը ջեռուցվում է:
Դպրոցն իրականացնում է "Ներառական կրթություն"ծրագիրը,որի համակարգողն է Արմինե Յուրիի Սարգսյանը: